600.0056.12․11․01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

12 նոյեմբերի 2001 թվականի №56

ք. Երևան

 

 

Փոքր ՀԷԿ-երից էլեկտրական էներգիայի առաքման 2002 թվականի
քվոտաները սահմանելու մասին

 

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին կետի ա) և գ) ենթակետերը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր ՀԷԿ-երից էլեկտրական էներգիայի առաքման 2002 թվականի հետևյալ քվոտաները.

 

 

 

N

 

 

Կազմակերպության

անվանումը

 

Էլեկտրաէներգիայի

առաքման 2002թ.

քվոտաները              (մլն կՎտժ)

1

«Սալէներգո» ԱՁ-ի «Այրում» ՀԷԿ

9.45

2

«Ակադեմիկոս Ա.Լ. Մնջոյանի անվան Գյումրի ՀԷԿ» ՍՊԸ

7.71

3

«Երէներգո» ՓԲԸ-ի «Արենի» ՀԷԿ

2.28

4

«Երէներգո» ՓԲԸ-ի «Ազատեկ» ՀԷԿ

1.03

5

«Կապան էնեղժի» ՓԲԸ-ի «Ողջի-2», «Ողջի-3» ՀԷԿ-եր

22.33

6

«Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ԼՏԸ (Շաքիի ՀԷԿ)

2.72

7

«ՔՅՈՒ-ՀԱՇ» ՍՊԸ (Մեղրիի ՀԷԿ)

1.75

8

«Ագարակի ՀԷԿ» ԱԿ

1.73

9

«Գամմա-էներգո» ՓԲԸ (Արմավիրի ՀԷԿ)

4.39

10

«Մուշեղ ՀԷԿ» ՍՊԸ

2.38

11

«Իջևան ՀԷԿ» ԲԲԸ

1.98

12

«Հիդրոէներգիա» ՍՊԸ-ի «Երևանյան լճի ՀԷԿ»

2.70

13

«Հիդրոէներգիա» ՍՊԸ-ի՝ ՝Կոտայքի մարզի ոռոգման ջրանցքի վրա կառուցված փոքր ՀԷԿ

3.07

14

«Էներգիա» ՍՊԸ-ի՝ «Ապարան-Երևան» ջրատարի վրա կառուցված «ՀԷԿ-1», «ՀԷԿ-2», «ՀԷԿ-3», «ՀԷԿ-4»  

11.22

15

«Էներգիա» ՍՊԸ-ի՝ «Կաթնաղբյուր-Երևան» ջրատարի վրա կառուցված ՀԷԿ

1.00

16

«Գրիգոր Թադևոսյանի կվարց» ՍՊԸ («Անի» ՀԷԿ)

0.33

17

«Շինարար» ԱԿ (1-ին և 2-րդ հերթիՀԷԿ-եր)

5.87

18

«Էներգոտեխնիկա» ՍՊԸ

2.29

19

«Լեռ և ջուր» ՍՊԸ-ի «Արջուտ» փոքր ՀԷԿ

2.10

 

Ընդամենը (քվոտավորված առաքում)

86.33

 

  1. Ընդունել ի գիտություն, որ.

  2.1 «Հայէներգո» ՓԲԸ-ն պարտավոր է գնել սեփականաշնորհված փոքր ՀԷԿ-երի էլեկտրական էներգիայի փաստացի օգտակար առաքման ամբողջ քանակությունը, պայմանով, որ սահմանված կարգով փոփոխություն կատարվի քվոտաներում և արտադրող ընկերությունների ու «Հայէներգո» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրերը գրանցվեն ՀՀ էներգետիկայի կարագավորող հանձնաժողովում:    

 2.2 Ելնելով սույն որոշմամբ սահմանված քվոտաների փաստացի կատարման կիսամյակային արդյունքներից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներ կկատարի տարեկան քվոտաներում և կքննարկի սակագների վերանայման հարցը:

 

 

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
   հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան