600.0083.25.11.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

25 նոյեմբերի 2002 թվականի №83Ն

ք. Երևան

 

 

 

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ)
ԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե) և թ), 59-րդ հոդվածի 1-ին կետի ա) և գ) ենթակետերը, հաշվի առնելով տեղական հիդրոէներգետիկական պաշարների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. 2002 և 2003 թվականների համար փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) քվոտաները սահմանել տարեկան փաստացի առաքված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակին հավասար։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 12-ի «Փոքր ՀԷԿ-երից էլեկտրական էներգիայի առաքման 2002 թվականի քվոտաները սահմանելու մասին» N 56 որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

             

               ք. Երևան
          25 նոյեմբերի 2002թ.