Բովանդակություն
600.0041.30.12.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1999 թվականի №41
ք. Երևան
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի ներկրման գործունեության լիցենզիաների
գործողությունների ժամկետները երկարաձգելու մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 41-րդ հոդվածը, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի նախկինում կնքած և ներկայումս գործող բնական գազի ներկրման պայմանագրերը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի ներկայացրած հայտերը և բնական գազի ներկրման լիցենզիաների գործողությունների ժամկետները երկարաձգել մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ներառյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ. Մովսեսյան