600.0074.27.12.01 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

27 դեկտեմբերի 2001 թվականի №74

ք. Երևան

 

 

 

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի ներկրման
0033 գործունեության լիցենզիայի ժամկետը երկարաձգելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 30-րդ հոդվածները, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բ) կետը, 23-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000  թվականի  հունիսի 7-ի  № 11 որոշմամբ հաստատված կարգը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 18-ի № 29 որոշման 1-ին կետով սահմանված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի ներկրման № 0033 գործունեության լիցենզիայի ժամկետը երկարաձգել մինչև 2003 թվականի հունվարի 1-ը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան