600.0281.09.06.10

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2010 թվականի №281Ն
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի №111Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» №111Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգի», 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողների կողմից կատարվող բոլոր դրամական վճարումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձանց (այսուհետ՝ վճարահաշվարկային կազմակերպություններ) կողմից, այդ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կնքած պայմանագրերի հիման վրա։ Համաձայն այդ պայմանագրերի՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարներն առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվին։ Առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարները, բացի սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվից, որևէ այլ բանկային հաշիվների չեն կարող փոխանցել, ինչն ամրագրվում է բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կնքած պայմանագրերում։ Այդ պայմանագրերը և հետագայում դրանցում կատարվող փոփոխությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

                                              

      ք. Երևան
09 հունիսի 2010թ․