Բովանդակություն
600.0089.10.12.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2002 թվականի №89Ն
ք. Երևան
ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ
ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի զ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.42 կետը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը (հավելված)։
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան կնքված հատուկ հաշվի և երաշխիքային գումարի հաշվի սպասարկման ու գրավի պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 5-օրյա ժամկետում։
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի կիրարկումն ապահովելու նպատակով համապատասխան հանձնարարա-կաններ պետք է ներկայացնել հատուկ հաշիվը և երաշխիքային գումարի հաշիվը սպասարկող բանկերին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք. Երևան
10 դեկտեմբերի 2002թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան