Բովանդակություն
600.0034.17.07.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2001 թվականի №34
ք. Երևան
«Անի» բաց բաժնետիրական ընկերությանը «Ջրաձոր» փոքր ՀԷԿ-ի
կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ե)‚ զ), 17-րդ հոդվածի բ) կետերը‚ 23-րդ հոդվածը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի №39 որոշմամբ սահմանված կարգը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «Անի» բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել ՀՀ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի տարածքում՝ Ախուրյանի աջափնյա ոռոգման ջրատարի վրա, «Ջրաձոր» փոքր ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա՝ մեկ տարի գործողության ժամկետով։
- «Անի» բաց բաժնետիրական ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ լիցենզիան սահմանված կարգով կգրանցվի և ուժի մեջ կմտնի ֆինանսական երաշխիքը և տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացնելուց հետո։
ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան