Բովանդակություն
600.0084.16.07.04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2004 թվականի №84Ա
ք. Երևան
«ԱՆԻ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՋՐԱՁՈՐ» ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ №0062 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի №4 որոշմամբ հաստատված կարգը‚ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «Անի» բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հուլիսի 17-ի №34 որոշմամբ սահմանված՝ «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0062 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2005 թվականի հունվարի 17-ը։
2. Հանձնարարել «Անի» բաց բաժնետիրական ընկերությանը՝ մինչև 2005 թվականի հունվարի 17-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել.
ա) «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի համար անհրաժեշտ սարքավորումներ պատրաստող ընկերության հետ կնքված վերջնական պայմանագիրը,
բ) «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի ամբողջական նախագիծը,
գ) կատարված ներդրումների ծավալը հիմնավորող փաստաթղթերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
16 հուլիսի 2004թ.
ժամը 17։00