Բովանդակություն
600.0035.10.08.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2001 թվականի №35
ք. Երևան
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի №14,
հունիսի 19-ի №28 և №29 որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի №14 որոշմամբ հաստատված՝ երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի առուվաճառքի (արտադրողի-մեծածախ գնորդ-վաճառողի միջև) պայմանագրի օրինակելի ձևի ամբողջ տեքստում «էլեկտրաէներգիայի գին» բառերը փոխարինել «էլեկտրաէներգիայի դրույք» բառերով, իսկ «էլեկտրաէներգիայի հզորության գին» բառերը՝ «էլեկտրաէներգիայի հզորության դրույք (ամսական վճար)» բառերով:
- ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի №14 որոշմամբ հաստատված՝ երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի առուվաճառքի (արտադրողի-մեծածախ գնորդ-վաճառողի միջև) պայմանագրի օրինակելի ձևի 8-րդ հոդվածի 8.1 կետից հանել «ինչպես նաև ՀՀ կառավարության գործողությունները կամ անգործությունը (ներառյալ գույքի բռնագրավումը)» բառերը:
- ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 19-ի №28 որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մեծածախ գնորդ(վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևի 6-րդ հոդվածի 6.3 կետի նախավերջին նախադասության մեջ «Վաճառողը Գնորդին» բառերը փոխարինել «Գնորդը Վաճառողին» բառերով:
- ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 19-ի №29 որոշման 1-ին կետի 6.3 և 2-րդ կետի 5.3 ենթակետերի նախավերջին նախադասություններում «Վաճառողը Գնորդին» բառերը փոխարինել «Գնորդը Վաճառողին» բառերով: