Բովանդակություն
600.0028.19.06.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2001 թվականի №28
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՄԵԾԱԾԱԽ ԳՆՈՐԴ (ՎԱՃԱՌՈՂ-ԲԱՇԽՈՂ)
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի «է» և «ը» ենթակետերը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է)։
- Չեղյալ համարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի №37 որոշմամբ հաստատված՝ էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրի (մեծածախ գնորդ-(վաճառող-բաշխող) օրինակելի ձևը։
- Հանձնարարել «Հայէներգո» ՓԲԸ-ին և էլեկտրական էներգիայի բաշխում իրականացնող ընկերություններին՝ 15-օրյա ժամկետում վերակնքել պայմանագրերը՝ դրանք համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ն․ Գրիգորյան
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան