Բովանդակություն
600.0014.10.04.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2001 թվականի №14
ք. Երևան
ԵՐԿԴՐՈՒՅՔ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ և ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի №31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «դ» կետը, 17-րդ հոդվածի «է») կետը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի №31 որոշումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի՝ արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող պայմանագրերի օրինակելի ձևը (կցվում է)։
- ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի №31 որոշման 1․1-1․6 կետերում նշված արտադրող ընկերություններին և «Հայէներգո» ՓԲԸ-ին՝ մինչև 2001 թվականի մայիսի 1-ը վերակնքել էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրերը՝ համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված ձևին, և ներկայացնել ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի գրանցմանը։
- ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի №31 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 3-րդ կետում «2001 թվականի փետրվարի 1-ից մինչև 2001 թվականի մարտի 31-ն» բառերը փոխարինել «2001 թվականի փետրվարի 1-ից մինչև 2001 թվականի ապրիլի 30-ն», իսկ «իսկ 2001 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «իսկ 2001 թվականի մայիսի 1-ից» բառերով։
բ) 4-րդ կետում «2001 թվականի փետրվարի 1-ից մինչև 2001 թվականի մարտի 31-ն» բառերը փոխարինել «2001 թվականի փետրվարի 1-ից մինչև 2001 թվականի ապրիլի 30-ն», իսկ «իսկ 2001 թվականի ապրիլի 1-ից՝» բառերը փոխարինել «իսկ 2001 թվականի մայիսի 1-ից՝» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։