Բովանդակություն
600.0169.13.04.11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
13 ապրիլի 2011 թվականի №169Ն
ք. Երևան
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի բ) ենթակետը, 3-րդ կետի գ) ենթակետը և 17-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը (հավելված):
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
1) 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №28Ն որոշումը,
2) 2006 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի №28Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №212Ն որոշումը,
3) 2006 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի №28Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №266Ն որոշումը,
4) 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի №28Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №307Ն որոշումը,
5) 2007 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի №28Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» №189Ն որոշումը,
6) 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի №28Ն որոշման պաշտոնական պարզաբանման մասին» №262 որոշումը,
7) 2007 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի №28Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №362Ն որոշումը,
8) 2008 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի №28Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №221Ն որոշումը,
9) 2008 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի №28Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №298Ն որոշումը,
10) 2008 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի №28Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» №485Ն որոշումը,
11) 2009 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի №28Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №211Ն որոշումը,
12) 2010 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի №28Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» №211Ն որոշումը,
13) 2010 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի №28Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №562Ն որոշումը: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
13 ապրիլի 2011թ.
ժամը 1600
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան