600.0159.11.05.12

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2012 թվականի №159Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի №169Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություն­ները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №169Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Ռադիոհաճախականու­թյունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի» 4-րդ և 5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Թույլտվություն չի պահանջվում`

1) ցամաքային շարժական բջջային կապի բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,

2) շարժական արբանյակային կապի գլոբալ համակարգերի շարժական երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,

3)մինչև 5Վտ հզորությամբ առանց բաց ճառագայթման կենցաղային և բժշկական գերբարձր ռադիոհաճախականության սարքավորումների օգտագործման համար,

4)10 մետր հեռավորության վրա հետևյալ մագնիսական դաշտի լարվածությամբ ինդուկցիոն սարքավորումների (ռադիոհաճախականային նույնացման, հսկող ռադիոազդանշանային, ապրանքների նույնացման, անձնական նույնացման, արտադրանքի հսկման) օգտագործման համար`

ա. 9–59,75 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 72 դԲ (մկԱ/մ),

բ. 59,75–60,25 կՀց, 70 - 119 կՀց, 6765 - 6795 կՀց, 13,553 – 13,567 ՄՀց, 26,957–27,283 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 42 դԲ (մկԱ/մ),

գ. 60,25–70 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 69 դԲ (մկԱ/մ),

դ. 119–135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 66 դԲ (մկԱ/մ),

ե. 7400-8800 կՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտերում աշխատող, մինչև 9 դԲ (մկԱ/մ),

5)125-135 կՀց ռադիոհա­ճա­խա­կանությունների շերտում աշխատող, մինչև 10մՎտ համարժեք - իզոտրոպ հզորու­թյամբ, անվա­դողերը վերահսկող անլար կապի սարքա­վորում­­ների օգտագործման համար,

6)315-600 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև -5 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 30–37.5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 1 մՎտ հզորությամբ, 402–405 ՄՀց ռադիոհաճախականություն­ների շերտում աշխատող, մինչև 25 մկՎտ հզորությամբ բժշկական իմպլանտանտների օգտա­գործման համար, 457կՀց ռադիոհաճախականությամբ աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև 7 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, ձնակույտի հետևանքով զոհերի փնտրման սարքերի օգտագործման համար,

7)3155-3400 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող,10 մետր հեռավորության վրա մինչև 13,5 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 33,2-48,5 ՄՀց, 57-57,5 ՄՀց ռադիոհաճախա­կանությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, անլար լսողա­կան սարքերի օգտագործման համար,

8)6765-6795 կՀց, 13,559–13,567 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև 42 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 26,957–27,283 ՄՀց, 40,660–40,700 ՄՀց, 433,05–434,79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև10 մՎտ հզորությամբ, 24,0–24,25 ԳՀց ռադիո­հաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, ոչ մասնագիտացված սարքավորումների (hեռակառավարման, հեռուստա­չափության, հեռուստակառա­վարման, ազդանշանման) օգտագործման համար,

9)2400–2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, անլար հասանելիության լայնաշերտ սարքավորումների օգտագործման համար,

10)5150–5250 ՄՀց, 5725–5875 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` երկրի մա­կերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ), 5250 – 5350ՄՀց, 5470-5725 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (օդանավերում` երկրի մա­կերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ),

11)26,957–27,283 ՄՀց, 34,995–35,225 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 28,0–28,2 ՄՀց, 40,660–40,700 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 1 Վտ հզորությամբ, մոդելների ղեկավարման սարքավորումների օգտագործման համար,

 12)66–74 ՄՀց, 87,5–92 ՄՀց ՄՀց, 100–108 ՄՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 151-162,7 ՄՀց,
163,2-168,5 ՄՀց, 174–230 ՄՀց, 470–638 ՄՀց, 710–726 ՄՀց ռադիոհաճախա­կանությունների շերտերում աշխատող, մինչև 5 մՎտ առավելագույն հզորությամբ, 165,5-167,3 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում (165,70 ՄՀց, 166,10 ՄՀց, 166,50 ՄՀց, 167,15 ՄՀց ֆիքսված ռադիոհաճախականություններ), մինչև 20 մՎտ հզորությամբ, ռադիոխոսափողների օգտագործման համար,

13)87,5–92 ՄՀց, 863-865 ՄՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 1795–1800 ՄՀց ռադիո­հաճախա­կանություն­ների շերտում աշխատող, մինչև 20 մՎտ հզորությամբ, անլար աուդիո­սարքա­վորումների օգտագործման համար,

14) 26,945 ՄՀց, 26,960 ՄՀց ռադիոհաճախա­կանու­թյուններով աշխատող, մինչև 2 Վտ հզորությամբ, 433,05–434,79 ՄՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտերում աշխատող, մինչև 5 մՎտ հզորությամբ, 868-868,2 ՄՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, հսկող ռադիո­ազդանշանային սարքավորումների օգտագործման համար, 149,95–150,06 ՄՀց ռադիո­հա­ճա­խականությունների շերտում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, հսկող ռադիո­ազդանշանային ­սարքավորումների (հեռավոր օբյեկտներում) օգտագործման համար,

15)30–41 ՄՀց, 1880–1900 ՄՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, անլար հեռախոսասարքերի օգտագործման համար,

16)1710–1785 ՄՀց, 1805–1880 ՄՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտերում աշխատող ներսրահային բջջային կապի սարքավորումների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ Հայաստանի Հանրապետության շարժական կապի օպերա­­տորների հետ ռոումինգային համա­ձայնագրի առկա­յու­թյան դեպքում) օգտագործման համար,

17)9200–9975 ՄՀց, 10,5–10,6 ԳՀց, 13,4–14 ԳՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտերում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, 24,00–24,25 ԳՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, տեղաշարժի և ռադիո­ազդանշանի հայտնա­բեր­ման սարքավորումների (փոքր հզորու­թյան ռադարներ` օբյեկտի դիրքը, արագությունը և այլ բնութագրերը որոշելու համար) օգտագործման համար,

18)10,7–12,75 ԳՀց, 14,0–14,5 ԳՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար,

19)26,957–27,09 ՄՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտում աշխատող,
10 մետր հեռավորության վրա մինչև 42 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 2446–2454 ՄՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, երկաթուղուն ավտոմատ նույնացման սարքավորումների օգտագործման համար,

20)13,553–13,567 ՄՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտում աշխատող,
10 մետր հեռավորության վրա մինչև 60 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 2446–2454 ՄՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտում աշխատող մինչև 100 մՎտ հզորությամբ, ռադիոհաճախակա­նային նույնացման սարքավորումների օգտագործման համար,

21)446–446,1 ՄՀց ռադիոհաճախա­կանու­թյունների շերտում աշխատող, մինչև 0,5 Վտ հզորությամբ, անձնական ռադիոկայանների (ոչ մասնագիտական) օգտագործման համար:

  1. Սույն կարգի 4-րդ կետի 4-8-րդ, 10-15-րդ, 17-20-րդ ենթակետերում նշված փոքր շառավղով անլար կապի համակարգերն օգտագործվում են Հեռահաղորդակցության միջազգային միության ուղեցույցերի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում Թույլտվություն ունեցող անձանց ռադիո­սարքավորումներում խանգարումներ չառաջացնելու և այդ ռադիոսարքավորումներից առաջացող խանգարումներից պաշտպանություն չպահանջելու պայմանով:»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                  Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

   

      ք. Երևան
  11 մայիսի 2012թ.