Բովանդակություն
600.0442.07.11․12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2012 թվականի №442Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N169Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №169Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում (այսուհետև՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
- Ուժը կորցրած ճանաչել Կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետը.
- Կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) անձնագրի պատճենը, եթե հայտատուն ֆիզիկական անձ է.».
- Կարգի 37-րդ կետից հանել «, իսկ իրավաբանական անձանց համար` նաև Թույլտվություն ունեցող անձին գրանցող պետական լիազորված մարմնի կողմից տրված` Թույլտվութուն ունեցող անձի կանոնադրությունում կատարած փոփոխությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկանքը» բառերը.
- Կարգի NN1-4-րդ հավելվածների 1-ին կետերում «Հայտատու (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը,» բառերը փոխարինել «Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավանաբական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը)» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
7 նոյեմբերի 2012թ.