600.0132.08.05.19

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2019 թվականի № 132Ն
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի №169Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №169Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ ռադիոհաճախականութ-յունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի 4-րդ կետի 10-րդ և 18-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    1) «10) 5150-5250ՄՀց, 5725-5875ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում), 5250-5350ՄՀց, 5470-5725ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում),».
    2) «18) 10,7 - 12,75 ԳՀց, 14,0 - 14,5 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) և 19,7-20,2ԳՀց, 29,5-30,0ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում, ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար,»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                  ԳԲԱՂՐԱՄՅԱՆ

  

            ք. Երևան
        08 մայիսի 2019թ