600.0563.27.10.10

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2010 թվականի №563Ա
ք. Երևան

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
 ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2010 թվականի օգոստոսի 24-ի №352/10-Ս11 գրությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի “ԱրմենՏելե ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» №1465Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 4.Ե կետը և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) և 2-րդ կետի ժդ) ենթակետերը, 3-րդ կետի գ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից
    890-902,5ՄՀց և 935-947,5ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման իրավունքը` համաձայն հավելվածի։
  2. Ուժը կորցրած ճանաչել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԱրմենՏելե ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված`
    1) 2005 թվականի մայիսի 5-ի №ԱՏ-117/1/MT-1, №ԱՏ-118/1/NO-1,
    №ԱՏ-119/1/SM-1, №ԱՏ-120/1/TD-1, №ԱՏ-121/1/AT-1, №ԱՏ-122/1/GA-1, №ԱՏ-123/1/AU-1, №ԱՏ-124/1/YE-42 թույլտվությունները,
    2) 2005 թվականի հունիսի 16-ի №ԱՏ-117/MT-1, №ԱՏ-118/NO-1,
    №ԱՏ-119/SM-1, №ԱՏ-120/TD-1, №ԱՏ-121/AT-1, №ԱՏ-122/GA-1,
    №ԱՏ-123/AU-1, №ԱՏ-124/YE-42 թույլտվությունները,
    3) 2005 թվականի հունիսի 25-ի №ԱՏ-134/YE-10 թույլտվությունը,
    4) 2005 թվականի հունիսի 27-ի №ԱՏ-126/YE-01, №ԱՏ-127/YE-02,
    №ԱՏ-128/YE-03, №ԱՏ-129/YE-04, №ԱՏ-130/YE-05, №ԱՏ-131/YE-06,
    №ԱՏ-132/YE-07, №ԱՏ-133/YE-08, №ԱՏ-135/YE-11 թույլտվությունները,
    5) 2005 թվականի օգոստոսի 31-ի №ԱՏ-143/1/YE-25, №ԱՏ-144/1/YE-34,
    №ԱՏ-145/1/YE-53 թույլտվությունները,
    6) 2005 թվականի սեպտեմբերի 1-ի №ԱՏ-136/1/YE-48, №ԱՏ-136/YE-48,
    №ԱՏ-137/1/YE-40, №ԱՏ-137/YE-40, №ԱՏ-138/1/YE-44, №ԱՏ-138/YE-44, №ԱՏ-139/1/YE-51, №ԱՏ-139/YE-51, №ԱՏ-140/1/YE-54, №ԱՏ-140/YE-54, №ԱՏ-142/1/YE-94, №ԱՏ-142/YE-94, №ԱՏ-146/1/YE-41, №ԱՏ-147/1/YE-46, №ԱՏ-147/YE-46, №ԱՏ-148/1/YE-43, №ԱՏ-148/YE-43, №ԱՏ-143/YE-25, №ԱՏ-144/YE-34, №ԱՏ-145/YE-53 թույլտվությունները,
    7) 2005 թվականի սեպտեմբերի 2-ի №ԱՏ-146/YE-41 թույլտվությունը,
    8) 2005 թվականի նոյեմբերի 22-ի №ԱՏ-141/1/YE-56, №ԱՏ-149/1/YE-52,
    №ԱՏ-150/1/YE-63, №ԱՏ-151/1/YE-65 թույլտվությունները,
    9) 2005 թվականի դեկտեմբերի 7-ի №ԱՏ-141/YE-56, №ԱՏ-149/YE-52,
    №ԱՏ-150/YE-63, №ԱՏ-151/YE-65 թույլտվությունները,
    10) №ԱՏ-152/1/AB-2, №ԱՏ-152/AB-2, №ԱՏ-153/1/HR-2, №ԱՏ-153/HR-2,
    №ԱՏ-154/1/GU-3, №ԱՏ-154/GU-3, №ԱՏ-155/1/YE-29, №ԱՏ-155/YE-29,
    №ԱՏ-156/1/YE-72, №ԱՏ-156/YE-72, №ԱՏ-157/1/YE-09, №ԱՏ-157/YE-09, №ԱՏ-158/1/YE-49, №ԱՏ-158/YE-49, №ԱՏ-159/1/YE-55, №ԱՏ-159/YE-55, №ԱՏ-160/1/YE-61, №ԱՏ-160/YE-61, №ԱՏ-161/1/YE-62, №ԱՏ-161/YE-62, №ԱՏ-162/1/YE-64, №ԱՏ-162/YE-64, №ԱՏ-163/1/YE-66, №ԱՏ-163/YE-66, №ԱՏ-164/1/YE-67, №ԱՏ-164/YE-67, №ԱՏ-165/1/YE-68, №ԱՏ-165/YE-68, №ԱՏ-166/1/YE-71, №ԱՏ-166/YE-71, №ԱՏ-167/1/YE-84, №ԱՏ-167/YE-84, №ԱՏ-168/1/YE-89, №ԱՏ-168/YE-89, №ԱՏ-169/1/YE-90, №ԱՏ-169/YE-90, №ԱՏ-170/1/VA-3, №ԱՏ-170/VA-3, №ԱՏ-171/1/AG-1, №ԱՏ-171/AG-1 թույլտվությունները։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                      Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

      ք. Երևան
27 հոկտեմբերի 2010թ.
        ժամը 1600