600.0161.11.05.12

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 11 մայիսի 2012 թվականի №161Ա
ք. Երևան

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի №187Ա, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի №391Ա, 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի №207Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ             

  Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 13-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախա­կանություն­ների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №169Ն որոշումը և հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի ապրիլի 13-ի №090/12-Ս11 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգա­վորող հանձնաժողովը որոշում է. 

  1. 2012 թվականի հունիսի 25-ից տասը տարով երկարաձգել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոէլեկտրոնային միջոցների տեղադրման համար ռադիոհաճախությունների հատկացման սույն կետում նշված թույլտվությունների գործողության ժամկետը.
    1) 2005 թվականի մայիսի 11-ի №ՌՌԳ/ԱՏ-001/1, №ՌՌԳ/ԱՏ-002/1,
    №ՌՌԳ/ԱՏ-003/1, №ՌՌԳ/ԱՏ-004/1, №ՌՌԳ/ԱՏ-005/1, №ՌՌԳ/ԱՏ-006/1, №ՌՌԳ/ԱՏ-007/1, №ՌՌԳ/ԱՏ-008/1, №ՌՌԳ/ԱՏ-009/1, №ՌՌԳ/ԱՏ-010/1,
    2) 2005 թվականի հունիսի 30-ի №ՌՌԳ/ԱՏ-013/1,
    3) 2005 թվականի սեպտեմբերի 1-ի №ՌՌԳ/ԱՏ-014/1, №ՌՌԳ/ԱՏ-017/1, №ՌՌԳ/ԱՏ-018/1, №ՌՌԳ/ԱՏ-019/1, №ՌՌԳ/ԱՏ-020/1,
    4) 2005 թվականի նոյեմբերի 22-ի №ՌՌԳ/ԱՏ-022/1, №ՌՌԳ/ԱՏ-025/1, №ՌՌԳ/ԱՏ-026/1, №ՌՌԳ/ԱՏ-027/1,
    5) №ՌՌԳ/ԱՏ-029/1, №ՌՌԳ/ԱՏ-031/1, №ՌՌԳ/ԱՏ-032/1, №ՌՌԳ/ԱՏ-033/1, №ՌՌԳ/ԱՏ-035/1, №ՌՌԳ/ԱՏ-036/1, №ՌՌԳ/ԱՏ-037/1, №ՌՌԳ/ԱՏ-038/1, №ՌՌԳ/ԱՏ-039/1, №ՌՌԳ/ԱՏ-040/1, №ՌՌԳ/ԱՏ-041/1, №ՌՌԳ/ԱՏ-042/1, №ՌՌԳ/ԱՏ-043/1, №ՌՌԳ/ԱՏ-044/1, №ՌՌԳ/ԱՏ-045/1:
  1. 2013 թվականի մարտի 3-ից տասը տարով երկարաձգել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
    1) 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճա­խա­կա­նությունների օգտագործման թույլտվու­թյուն տրամադրելու մասին» №202Ա որոշմամբ տրամադրված ռադիոհաճա­խա­կանությունների օգտագործման №0019 թույլտվությունը,
    2) 2007 թվականի ապրիլի 20-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերու­թյանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտա­­գործման թույլտվություն տրամադրելու մասին» №187Ա որոշմամբ տրամադրված ռադիոհաճախա­կանություն­ների հատվածների օգտագործման №0124 թույլտվությունը,
    3)2007 թվականի օգոստոսի 17-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերու­թյանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտա­­գործման թույլտվություն տրամադրելու մասին» №330Ա որոշմամբ տրամադրված ռադիո­­հաճա­խականությունների հատվածների օգտագործման №0163 թույլտվությունը,
    4)2007 թվականի հոկտեմբերի 1-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտա­­գործման թույլտվություն տրամադրելու մասին» №391Ա որոշմամբ տրամադրված ռադիոհաճախականություն­ների հատվածների օգտագործման №0177 թույլտվությունը,
    5)2007 թվականի դեկտեմբերի 14-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտա­­գործման թույլտվություն տրամադրելու մասին» №651Ա որոշմամբ տրամադրված ռադիո­հաճա­խականությունների հատվածների օգտագործման №0289 թույլտվությունը,
    6)2009 թվականի նոյեմբերի 11-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտա­գործման թույլտվություն տրամադրելու մասին» №719Ա որոշմամբ տրամադրված ռադիո­հաճա­խականությունների հատվածների օգտագործման №0678 թույլտվությունը,
    7)2009 թվականի դեկտեմբերի 23-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտա­գործման թույլտվություն տրամադրելու մասին» №819Ա որոշմամբ տրամադրված ռադիո­հաճա­խականությունների հատվածների օգտագործման №0694 թույլտվությունը,
    8)2010 թվականի հոկտեմբերի 27-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների հատվածների օգտա­գործման իրավունքը հաստատելու մասին» №563Ա որոշմամբ տրամադրված ռադիոհաճախականություն­ների հատվածների օգտագործման №0855 թույլտվությունը,
    9)2010 թվականի հոկտեմբերի 27-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտա­գործման թույլտվու­թյուն տրամադրելու մասին» №564Ա որոշմամբ տրամադրված ռադիո­հաճա­խականությունների հատվածների օգտագործման №0856 թույլտվությունը,
    10)2011 թվականի ապրիլի 27-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործ­ման թույլտվություն տրամադրելու մասին» №207Ա որոշմամբ տրամադրված ռադիոհաճա­խականություն­ների հատվածների օգտագործման №0931 թույլտվությունը,
    11)2011 թվականի հունիսի 29-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտա­գործման թույլտվություն տրամադրելու մասին» №311Ա որոշմամբ տրամադրված ռադիո­հաճա­խականությունների հատվածների օգտագործման №0946 թույլտվությունը,
    12)2011 թվականի դեկտեմբերի 7-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտա­գործման թույլտվություն տրամադրելու մասին» №563Ա որոշմամբ տրամադրված ռադիո­հաճա­խականությունների հատվածների օգտագործման №0966 թույլտվությունը:
  1. 2013 թվականի մարտի 3-ից տասը տարով երկարաձգել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունվարի 19-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թույլտվությունների գործողության ժամկետը երկարաձգելու մասին» №8Ա որոշմամբ երկարաձգված և նոր խմբագրությամբ շարադրված №0054 թույլտվությունը:
  2. Ուժը կորցրած ճանաչել`
    1)«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
    ա. 2007 թվականի ապրիլի 20-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №187Ա որոշմամբ տրամադրված №0124 թույլտվու­թյան պայմանների 3.1 կետի 4-րդ և 9-րդ ենթակետերը,
    բ. 2007 թվականի հոկտեմբերի 1-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №391Ա որոշմամբ տրամադրված №0177 թույլտվու­­­թյան պայմանների 3.1 կետի 4-րդ և 9-րդ ենթակետերը,
    գ. 2011 թվականի ապրիլի 27-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №207Ա որոշմամբ տրամադրված №0931 թույլտվության պայմանների 4-րդ կետի 8-րդ ենթակետը,
    2)«ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված ռադիոռելեային կապի գծերի շահագործման սույն ենթակետում նշված թույլտվությունները.
    ա. 2005 թվականի հունիսի 16-ի №ՌՌԳ/ԱՏ-001, №ՌՌԳ/ԱՏ-002, №ՌՌԳ/ԱՏ-004, №ՌՌԳ/ԱՏ-005, №ՌՌԳ/ԱՏ-006, ՌՌԳ/ԱՏ-007, №ՌՌԳ/ԱՏ-008, №ՌՌԳ/ԱՏ-010,
    բ. 2005 թվականի հունիսի 30-ի  №ՌՌԳ/ԱՏ-013,
    գ. 2005 թվականի օգոստոսի 11-ի №ՌՌԳ/ԱՏ-003, №ՌՌԳ/ԱՏ-009,
    դ. 2005 սեպտեմբերի 1-ի №ՌՌԳ/ԱՏ-014, №ՌՌԳ/ԱՏ-017, №ՌՌԳ/ԱՏ-018, №ՌՌԳ/ԱՏ-019, №ՌՌԳ/ԱՏ-020,
    ե. 2005 դեկտեմբերի 7-ի №ՌՌԳ/ԱՏ-022, №ՌՌԳ/ԱՏ-025, №ՌՌԳ/ԱՏ-026,
    զ. №ՌՌԳ/ԱՏ-027, №ՌՌԳ/ԱՏ-029, №ՌՌԳ/ԱՏ-031, №ՌՌԳ/ԱՏ-032,№ՌՌԳ/ԱՏ-033, №ՌՌԳ/ԱՏ-035, №ՌՌԳ/ԱՏ-036, №ՌՌԳ/ԱՏ-037,№ՌՌԳ/ԱՏ-038, №ՌՌԳ/ԱՏ-039, №ՌՌԳ/ԱՏ-040, №ՌՌԳ/ԱՏ-041, №ՌՌԳ/ԱՏ-042, №ՌՌԳ/ԱՏ-043, №ՌՌԳ/ԱՏ-044, №ՌՌԳ/ԱՏ-045:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                  Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

   

      ք. Երևան
  11 մայիսի 2012թ.
     ժամը 16 00