Բովանդակություն
600.0207.27.04.11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2011 թվականի №207Ա
ք. Երևան
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ, 17-րդ, 17.1-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №28Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հայտը և տրամադրել Հայաստանի Հանրապետությունում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար 1833,4-1839,8ՄՀց և 1738,4-1744,8ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն` մինչև 2013 թվականի մարտի 3-ը գործողության ժամկետով:
- Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար 1833,4-1839,8ՄՀց և 1738,4-1744,8ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները (հավելված):
- «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Երևան
27 ապրիլի 2011թ.
ժամը 1600