Բովանդակություն
600.0054.27.02.13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2013 թվականի № 54Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը,
6-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-րդ մասը, 71-րդ հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2013 թվականի փետրվարի 7-ի №00047/13-N10 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 11-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №719Ա որոշման 1-ին և 2-րդ կետերում, 2-րդ կետով հաստատված №0678 թույլտվության պայմանների վերնագրում և 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել
«, բացառությամբ Տավուշի և Գեղարքունիքի մարզերից» բառերը: - Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
1) 2007 թվականի օգոստոսի 17-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №330Ա որոշմամբ հաստատված №0163 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների
9-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 26-րդ, 28-րդ, 32-րդ, 34-րդ և 36-րդ տողերը.
2) 2007 թվականի դեկտեմբերի 14-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №651Ա որոշմամբ հաստատված №0289 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 22-րդ, 23-րդ, 35-րդ, 44-րդ, 46-րդ, 50-րդ, 53-րդ, 63-րդ, 66-րդ, 73-րդ, 81-րդ, 82-րդ, 89-րդ, 101-րդ, 109-րդ, 118-րդ, 130-րդ և161-րդ տողերը.
3) 2009 թվականի նոյեմբերի 11-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №719Ա որոշմամբ հաստատված №0678 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 4-րդ, 16-րդ, 19-րդ, 22-րդ, 24-րդ, 27-րդ, 32-րդ, 33-րդ, 35-րդ, 38-րդ, 40-րդ, 43-րդ, 45-րդ, 50-րդ, 53-րդ, 54-րդ և 55-րդ տողերը.
4) 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №819Ա որոշմամբ հաստատված №0694 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 18-րդ, 55-րդ, 59-րդ, 60-րդ, 62-րդ, 63-րդ, 69-րդ, 70-րդ, 71-րդ, 80-րդ, 81-րդ, 93-րդ, 94-րդ, 106-րդ, 107-րդ և 110-րդ տողերը: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի փետրվարի 7-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
27 փետրվարի 2013թ.