Բովանդակություն
600.0018.29.01.04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2004 թվականի № 18Ա
ք. Երևան
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17- րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» № 1Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
- Սահմանել «ՀայՌուսգազարդ փակ» բաժնետիրական ընկերության ընկերության համար բնական գազի բաշխման գործունեության սակագին՝ 6,271ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 7,526 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետրի համար։
- Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999թվականի նոյեմբերի 29-ի Բնական գազի սակագների մասին» № 34 որոշման նախաբանը, 1 -ին կետի 1․3 ենթակետը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ Ռ․ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
29 հունվարի 2004թ․