600.0549.13.12.17

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2017 թվականի № 549Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 78-րդ հոդվածի 1-ն և 3-րդ մասերը, և հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի դեկտեմբերի 1-ի №00152/17-Ս13 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություն­ները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
    1) 2007 թվականի օգոստոսի 17-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրե­լու մասին» №330Ա որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի №449Ա որոշմամբ (այսուհետ՝ №449Ա որոշում) «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության անվամբ վերա­ձևակերպված №0163 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 18-րդ տողը.
    2) 2007 թվականի դեկտեմբերի 14-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրե­լու մասին» №651Ա որոշմամբ հաստատված և №449Ա որոշմամբ «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության անվամբ վերա-ձևակերպված №0289 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 124-րդ, 141-րդ և 143-րդ տողերը.
    3) 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրե­լու մասին» №819Ա որոշմամբ հաստատված և №449Ա որոշմամբ «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության անվամբ վերա­ձևակերպված №0694 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 7-րդ տողը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի դեկտեմբերի 1-ից։

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                        Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

      ք. Երևան
13 դեկտեմբերի 2017թ.