Բովանդակություն
600.0449.11.10․17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 հոկտեմբերի 2017 թվականի №449Ա
ք. Երևան
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ,
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32‑րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի №272Ն որոշումը և հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի հոկտեմբերի 9-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության անվամբ վերաձևակերպել՝
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից`
ա. 2005 թվականի մայիսի 11-ին «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №ՌՌԳ/ԱՏ-002/1, №ՌՌԳ/ԱՏ-005/1, №ՌՌԳ/ԱՏ-007/1, №ՌՌԳ/ԱՏ-008/1 և 2005 թվականի սեպտեմբերի 1-ին տրամադրված №ՌՌԳ/ԱՏ-019/1 ռադիոէլեկտրոնային միջոցների տեղադրման համար ռադիոհաճախությունների հատկացման թույլտվությունները, ինչպես նաև «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոռելեային կապի գծերի շահագործման №ՌՌԳ-Ա2 թույլտվությունը.
2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
ա. 2007 թվականի օգոստոսի 24-ի №341Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №60 լիցենզիայի փոփոխված տարբերակը.
բ. 2007 թվականի ապրիլի 20-ի №187Ա, 2007 թվականի օգոստոսի 17-ի №330Ա, 2007 թվականի հոկտեմբերի 1-ի №391Ա, 2007 թվականի դեկտեմբերի 14-ի №651Ա, 2009 թվականի նոյեմբերի 11-ի №719Ա, 2009 թվականի դեկտեմբերի 23-ի №819Ա, 2010 թվականի հոկտեմբերի 27-ի №563Ա, 2011 թվականի ապրիլի 27-ի №207Ա, 2011 թվականի հունիսի 29-ի №311Ա և 2012 թվականի դեկտեմբերի 20-ի №537Ա որոշումներով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման համապատասխանաբար` №0124, №0163, №0177, №0289, №0678, №0694, №0855, №0931, №0946 և №1021 թույլտվությունները.
գ. 2006 թվականի սեպտեմբերի 15-ի №202Ա, 2010 թվականի հոկտեմբերի 27-ի №564Ա և 2011 թվականի դեկտեմբերի 7-ի №563Ա որոշումներով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման համապատասխանաբար` №0019, №0856 և №0966 թույլտվությունները.
դ. 2007 թվականի հունվարի 19-ի №8Ա որոշմամբ երկարաձգված և նոր խմբագրությամբ շարադրված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների օգտագործման №0054 թույլտվությունը.
ե. 2007 թվականի դեկտեմբերի 28-ի №683Ա որոշմամբ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում համարների զբաղեցման թույլտվությունը.
զ. 2015 թվականի նոյեմբերի 25-ի №391Ա որոշմամբ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային ամրակցված հեռախոսային ցանցի ոչ աշխարհագրական կոդերի և համարների զբաղեցման թույլտվությունը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
11 հոկտեմբերի 2017թ․
ժամը 1600