Բովանդակություն
600.0009.18.06.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 1999 թվականի №9
ք. Երևան
Մի շարք ընկերություններին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ներկայացրած հայտերը
բավարարելու և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42-րդ, 43-րդ հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է՝
- Բավարարել «Որոտանի ՀԷԿՀ» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ 15 տարի գործողության ժամկետով:
- Բավարարել «Սևան-Հրազդանյան ՀԷԿԿ» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ 15 տարի գործողության ժամկետով:
- Բավարարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա՝ անժամկետ:
- Բավարարել «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա՝ անժամկետ:
- Բավարարել «Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա՝ անժամկետ:
- Բավարարել «Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա՝ անժամկետ:
- Բավարարել «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա՝ անժամկետ:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
փոխնախագահ՝ Ն․ Գրիգորյան
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան