600.0259.11.0712

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2012 թվականի №259Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետը, 25-րդ, 30-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 18-ի N9 որոշման`
    • 1-ին կետով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության N0004 լիցենզիայի պայմաններում (այսուհետ` N0004 լիցենզիայի պայմաններ) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. N0004 լիցենզիայի պայմանների 6.9 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.9 Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, լիցենզավորված գործունեության մասին տեղեկատվություն և հաշվետվություններ է ներկայացնում Հանձնաժողով, ինչպես նաև տեղեկատվություններ`

  • տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից կատարված ստուգումների արդյունքների մասին,
  • հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի տեխնիկատնտեսական ցուցանիշների կանխատեսումների մասին,
  • տեխնիկական վերակառուցման, վերականգնման և արդիականացման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի և դրանց իրականացմանն ուղղված ֆինանսական ներդրումների մասին:

Ներկայացված ֆինանսատնտեսական ծրագրերը պետք է հիմնավորված լինեն համապատասխան հաշվարկներով և ենթակա են համաձայնեցման Հանձնաժողովի հետ:».

բ. ուժը կորցրած ճանաչել N0004 լիցենզիայի պայմանների 6.12 և 6.18 կետերը.

  • 3-րդ կետով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված` էլեկտրական էներգիայի հաղորդման N0006 լիցենզիայի պայմաններում (այսուհետ` N0006 լիցենզիայի պայմաններ) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. N0006 լիցենզիայի պայմանների 5.9 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.9 Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, լիցենզավորված գործունեության մասին տեղեկատվություն և հաշվետվություններ է ներկայացնում Հանձնաժողով, ինչպես նաև տեղեկատվություններ`

  • տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից կատարված ստուգումների արդյունքների մասին,
  • հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի տեխնիկատնտեսական ցուցանիշների կանխատեսումների մասին,
  • տեխնիկական վերակառուցման, վերականգնման և արդիականացման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի և դրանց իրականացմանն ուղղված ֆինանսական ներդրումների մասին:

Ներկայացված ֆինանսատնտեսական ծրագրերը պետք է հիմնավորված լինեն համապատասխան հաշվարկներով և ենթակա են համաձայնեցման Հանձնաժողովի հետ:».

բ. ուժը կորցրած ճանաչել N0006 լիցենզիայի պայմանների 5.12 և 5.19 կետերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
         ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                  Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

     ք. Երևան
11 հուլիսի 2012թ.
     ժամը 1600