Բովանդակություն
600.0375.03.10.18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2018 թվականի № 375Ա
ք. Երևան
«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
№ՌՌԳ/ԱՏ-005/1 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ, 37-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2011 թվականի մայիսի 11-ի №231Ն որոշումը և հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2018 թվականի սեպտեմբերի 18-ի №333/18-И11 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2005 թվականի մայիսի 11-ին «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված և Հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի №449Ա որոշմամբ (այսուհետ՝ №449Ա որոշում) Ընկերության անվանմամբ վերաձևակերպված ռադիոէլեկտրոնային միջոցների տեղադրման համար ռադիոհաճախությունների հատկացման №ՌՌԳ/ԱՏ-005/1 թույլտվությունը:
- Հանել Հանձնաժողովի`
1) 2007 թվականի դեկտեմբերի 14-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №651Ա որոշմամբ հաստատված և 2017 թվականի հոկտեմբերի 11-ի №449Ա որոշմամբ Ընկերության անվանմամբ վերաձևակերպված №0289 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 13-րդ, 40-րդ, 48-րդ, 61-րդ և 99-րդ տողերը.
2) 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №819Ա որոշմամբ հաստատված և №449Ա որոշմամբ Ընկերության անվանմամբ վերաձևակերպված №0694 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 76-րդ, 79-րդ, 88-րդ և 104-րդ տողերը.
3) 2011 թվականի հունիսի 29-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №311Ա որոշմամբ հաստատված և №449Ա որոշմամբ Ընկերության անվանմամբ վերաձևակերպված №0946 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի աղյուսակների 4-րդ և 6-րդ տողերը.
4) 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №537Ա որոշմամբ հաստատված և №449Ա որոշմամբ Ընկերության անվանմամբ վերաձևակերպված №1021 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի աղյուսակների 7-րդ տողը: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք.Երևան
3 հոկտեմբերի 2018թ․