600.0773.28.12.18

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2018 թվականի № 773Ն
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի №344Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №344Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների՝
    1) 2-րդ կետի 19-րդ ենթակետում, 140-145-րդ, 147-րդ և 148-րդ կետերում «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,
    2) 109-112-րդ և 114-116-րդ կետերում «Հաղորդող» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,
    3) 111-րդ կետում «Հանձնաժողովի տրամադրած՝ համապատասխանաբար էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման լիցենզիայի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի տրամադրած էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիայի» բառերով,
    4) 112-րդ կետից հանել «՝ Հանձնաժողովի 2015 թվականի մարտի 4-ի №29-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևի համաձայն կնքված և Հանձնաժողովում գրանցված պայմանագրով» բառերը,
    5) 113-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
    «113. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ»-ի կողմից Բաշխողից էլեկտրական էներգիայի գնումը կամ Բաշխողին էլեկտրական էներգիայի վաճառքը իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկներով նախատեսված հաշվարկային տարվա Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ)։»։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                     Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

     ք.Երևան
28 դեկտեմբերի 2018թ.