600.0135.30.0307

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2007 թվականի №135Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի  121Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 22-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը բնական գազի բաշխման լիցենզիա տրամադրելու մասին» №56Ա որոշմամբ հաստատված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի բաշխման №0109 լիցենզիայի պայմանների 5.33 կետը, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №57Ա որոշմամբ հաստատված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման № 0110 լիցենզիայի պայմանների 5.28 կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 5-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գնումների կարգը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվելիք տեղեկատվությունների ձևերը հաստատելու մասին» №121Ա որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

 

  1. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ

ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

  1. Գնումների կատարման այլ սկզբունքները և գործընթացը

 

25.1. Ընկերությունը, առանձին դեպքերում, ելնելով տվյալ գնումների առանձնահատկություններից, կարող է դիմել Հանձնաժողով` գնումների կատարման համար այլ սկզբունքների և գործընթացի կիրառման համաձայնություն ստանալու համար։

25.2.   Սույն կարգի  25.1 կետում սահմանված դեպքերում Ընկերությունը Հանձնաժողով է  ներկայացնում այդ գնումների առանձնահատկության հիմնավորումները և դրանց կատարման սկզբունքների ու գործընթացի վերաբերյալ իր առաջարկությունները։

25.3 Հանձնաժողովը, ողջամիտ ժամկետում ուսումնասիրելով Ընկերության հիմնավո-րումները և առաջարկությունները, սահմանված կարգով կայացնում է համապա-տասխան որոշում։»։

  1. Կարգի2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` գ) ենթակետով.

«գ) եթե գնման ենթակա ապրանքները, աշխատանքները և ծառայությունները հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, մրցակցության բացակայությամբ կամ լիցենզիայի առկայությամբ։»։  

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

                           ք. Երևան
                     30 մարտի 2007թ․
                            ժամը 1600