600.0007.21.0105

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 2005 թվականի №7Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգա-վորող հանձնաժողովը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝

ա) 2004 թվականի հոկտեմբերի 5-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գնումների կարգը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվելիք տեղեկատվությունների ձևերը հաստատելու մասին» №121 Ա որոշման 2-րդ կետի ա) ենթակետը.

բ) 2004 թվականի հոկտեմբերի 5-ի «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գնումների կարգը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվելիք տեղեկատվությունների ձևերը հաստատելու մասին» №122 Ա որոշման 2-րդ կետի ա) ենթակետը.

գ) 2004 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գնումների կարգը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվելիք տեղեկատվության ձևը հաստատելու մասին» №131 Ա որոշման 1-ին կետի բ) ենթակետը.

դ) 2004 թվականի նոյեմբերի 9-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության գնումների կարգը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության ձևը հաստատելու մասին» № 144Ա որոշման 1-ին կետի բ) ենթակետը.

ե) 2004 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գնումների կարգը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվելիք տեղեկատվության ձևը հաստատելու մասին» №164 Ա որոշման 1-ին կետի բ) ենթակետը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մարտի 1-ից։

 

 

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

                      

          ք. Երևան
      21 հունվարի 2005թ.
             ժամը 14 00