600․0232․07․05․08

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 2008 թվականի №232Ա
քաղ. Երևան

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգա-վորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 22-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը բնական գազի բաշխման լիցենզիա տրամադրելու մասին» N56Ա և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության լիցենզիա տրամադրելու մասին» N57Ա որո-շումները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գնումների իրա-կանացման սկզբունքները (հավելված)։
  2. 2008 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկ-տեմբերի 5-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գնումների կարգը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունների ձևերը հաստատելու մասին» №121Ա որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

         

          ք. Երևան
        07 մայիսի 2008թ.
          ժամը 1600