Բովանդակություն
600․0121․05․10․04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
05 հոկտեմբերի 2004 թվականի №121Ա
ք. Երևան
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 22-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը բնական գազի բաշխման լիցենզիա տրամադրելու մասին» №56Ա որոշմամբ հաստատված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի բաշխման №0109 լիցենզիայի պայմանների 5.33 կետը, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №57Ա որոշմամբ հաստատված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գազամատակարարման համա-կարգի օպերատորի ծառայության մատուցման №0110 լիցենզիայի պայմանների 5.28 կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գնումների կարգը (հավելված № 1)։
- Հաստատել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվելիք տեղեկատվությունների հետևյալ ձևերը.
ա) կատարված գնումների մասին (հավելված № 2),
բ) ներդրումների իրականացման համար ձեռք բերված, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին (հավելված № 3)։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
05 հոկտեմբերի 2004թ.