600.0172.18.04.07

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2007 թվականի №172Ն
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի №336Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով՝

ա) «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի ապրիլի 4-ի №MH/L070470/040407/1.0/RY գրությունը, որով «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը խնդրել է պաշտոնապես պարզաբանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի №1465Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» №336Ն որոշմամբ հաստատաված թիվ 60 լիցենզիայի (այսուհետև՝ Լիցենզիա) 5.Ա.2 կետի ժբ) ենթակետը,
բ) «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերության դիրքորոշումն առ այն, որ «Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս.Ա.» (OTE) կազմակերպությանը պատկանող «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման դեպքում «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերությունը համաձայնել է աստիճանաբար հրաժարվել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահված հեռահաղորդակցության տարբեր ծառայությունների մատուցման բացառիկ իրավունքներից,
գ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի №1465Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» №336Ն որոշումը, որի համաձայն վերացվել է միջազգային ձայնային կապի (International Voice Gateway) ծառայություններ տրամադրելու «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության բացառիկ իրավունքը` GSM երկրորդ օպերատորի կողմից իր բաժանորդներին միջազգային ձայնային ծառայություններ մատուցելու համար, և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2‑րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի №1465Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» №336Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայի 5.Ա.2. կետի ժբ) ենթակետի համաձայն՝ GSM երկրորդ օպերատորն իրավասու է իր GSM ցանցի բաժանորդներին մատուցել միջազգային ձայնային ծառայություններ` անկախ դրանց հիմքում ընկած տեխնոլոգիայից, և դա չի դիտվի որպես Լիցենզիայի խախտում։

 

 

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
              ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

      ք. Երևան
  18 ապրիլի 2007թ