Բովանդակություն
600.0245.31.08.16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2016 թվականի № 245Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N341Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 1-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի ենթակառուցվածքների զարգացման մասին» N208Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը հաստատելու մասին» N341Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի հավելվածի`
1) «Արարատի մարզ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9. Լանջառ»,
2) «Գեղարքունիքի մարզ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-45-րդ կետերով.
«39. Ջիլ
40. Աղբերք
41. Թթուջուր
42. Հայրավանք
43. Լճաշեն
44. Վերին Շորժա
45. Աստղաձոր»,
3) «Լոռու մարզ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 108-110-րդ կետերով.
«108. Ֆիոլետովո
109. Մեծ Պարնի
110. Լերմոնտովո»,
4) «Սյունիքի մարզ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 96-րդ և 97-րդ կետերով.
«96. Ագարակ
97. Լեռնաձոր»,
5) «Վայոց ձորի մարզ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով.
«35. Արենի»,
6) «Տավուշի մարզ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38-րդ կետով.
«38. Սևքար»: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
31 օգոստոսի 2016թ.