600.0048.19.07.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

19 հուլիսի 2002 թվականի №48Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
0031  ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 30-րդ հոդվածները, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բ) կետը, 23-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի №4 որոշմամբ հաստատված կարգը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը   որոշում է.

  1. «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի արտադրության № 0031 գործունեության լիցենզիայի՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 6-ի № 27 որոշման 1-ին կետով սահմանված գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2002 թվականի սեպտեմբերի 1-ը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

        

     

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

       

    ք. Երևան
19 հուլիսի 2002 թ.
      ժամը 17։00