600.0027.16.04.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

16 ապրիլի 2002 թվականի №27

ք. Երևան

 

 

 

«Հայէներգո» ՓԲԸ-ի կողմից «Հայէլցանց» ՓԲԸ-ին վաճառվող
էլեկտրական  էներգիայի  սակագնի կիրառման մասին

 

     Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) և է)  կետերը, հաշվի առնելով «Հայէլցանց» ՓԲԸ-ի կազմավորման փաստը և ելնելով համակարգի գործունեության թափանցիկության ապահովման անհրաժեշտու-թյունից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «Հայէլցանց» և «Հայէներգո» ՓԲԸ-ներին՝ հնգօրյա ժամկետում կնքել ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված ձևերին համապատասխան էլեկտրական էներգիայի առուվաճառքի նոր պայմանագիր և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի գրանցմանը։
  2. Ընդունել ի գիտություն, որ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 31 որոշմամբ սահմանված՝ «Հայէներգո» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիա բաշխող ընկերություններին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռութային սակագինը կազմում է 11,263 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան