Բովանդակություն
600.0105.30.08.04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2004 թվականի №105Ն
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի №7 ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել 10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման ու էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվության № № 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7 ձևերը (կցվում են համաձայն հավելվածի)։
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 1-ի №42 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» №7 որոշման 1.1 կետում «սուբյեկտների կողմից» բառերից հետո լրացնել «բացառությամբ 10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման ու էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձանց» բառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
30 օգոստոսի 2004թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան