Բովանդակություն
600.0037.11.06.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2002 թվականի №37Ն
ք. Երևան
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի № 7
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. սեպտեմբերի 1-ի № 42 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» № 7 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությանը կից՝ «Տեղեկատվություն ապրանքա-նյութական արժեքների ելքի մասին» № 1-4 ձևը և դրա լրացման հրահանգը (հավելված):
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. սեպտեմբերի 1-ի № 42 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» № 7 որոշման 1.1 կետով հաստատված` «Ապրանքանյութական արժեքների ելքի մասին» տեղեկատվական 1-4 ձևը և 1.2 կետով հաստատված՝ «Ապրանքանյութական արժեքների ելքի մասին» տեղեկատվական 1-4 ձևի լրացման հրահանգը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք.Երևան
11 հունիսի 2002թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան