600․0007․24.03.00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

24 մարտի 2000 թվականի №7

ք. Երևան

 

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. սեպտեմբերի 1-ի № 42 որոշման մեջ
փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

 

      Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի  Հանրապետության  էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել՝
    • Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվության № 1-1 և հաշվետվությանը կից ներկայացվող տեղեկատվության №№ 1-2, 1-3, 1-4, 1-5, 1-6, 1-7, 1-8, 1-9 ձևերը (կցվում են)։
    • ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվության և հաշվետվությանը կից ներկայացվող տեղեկատվության ձևերի լրացման հրահանգը (կցվում է)։
  1. Սահմանել, որ ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտները ՀՀ էներգետիկայի հանձնաժողով հաշվետվություն են ներկայացնում նաև ՀՀ ֆինանսների նախարարության 20.12.1999թ թիվ 433 որոշմամբ հաստատված՝ կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով՝ միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերով։
  2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. Սեպտեմբերի 1-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ձևերի հաստատման մասին» №42 որոշման 1.1 կետը։

      

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան