Բովանդակություն
600.0049.29.04․05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2005 թվականի №49Ն
ք. Երևան
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000
ԹՎԱ ԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի № 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման, բնական գազի համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձանց կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվության № № ֆգ1, ֆգ2, ֆգ3, ֆգ4, ֆգ5, ֆգ6, ֆգ7 ձևերը (հավելվածները կցվում են)։
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 1-ի №42 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» №7 որոշման 1.1 կետում «լիցենզիա ունեցող անձանց» բառերից հետո լրացնել «և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման, բնական գազի համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձանց» բառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
29 ապրիլի 2005թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան