600.0190.29.1105

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2005 թվականի №190Ա

ք. Երևան

 

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշումը՝  Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել՝
    • «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա)  առաքվող  էլեկտրաէներգիայի   դրույքը՝   2.703 դրամ/կՎտժ՝    առանց     ավելացված  արժեքի  հարկի  և 3.244 դրամ/կՎտժ՝   ներառյալ  ավելացված  արժեքի  հարկը,

բ)  հզորության  ամսական   վճարը՝   2168.68 դրամ/կՎտ՝   առանց  ավելացված   արժեքի հարկի և  2602.42 դրամ/կՎտ՝   ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  • «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա)  առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 9.475 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 11.370 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ)  հզորության ամսական վճարը՝  411.95 դրամ/կՎտ՝   առանց  ավելացված   արժեքի հարկի և 494.34 դրամ/կՎտ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  • «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա)  առաքվող էլեկտրաէներգիայի   դրույքը՝  9.066 դրամ/կՎտժ՝    առանց       ավելացված արժեքի հարկի և 10.879 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ)  հզորության   ամսական  վճարը՝    572.39 դրամ/կՎտ՝   առանց   ավելացված   արժեքի հարկի և 686.87 դրամ/կՎտ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  • «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա)  առաքվող  էլեկտրաէներգիայի դրույքը՝  7.882 դրամ/կՎտժ՝     առանց       ավելացված արժեքի հարկի և 9.458 դրամ/կՎտժ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ)  հզորության  ամսական    վճարը՝    701.2 դրամ/կՎտ՝    առանց   ավելացված   արժեքի հարկի և 841.44 դրամ/կՎտ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  • «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա)  առաքվող   էլեկտրաէներգիայի   դրույքը՝   5.250 դրամ/կՎտժ՝   առանց   ավելացված արժեքի հարկի և  6.300 դրամ/կՎտժ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ)  հզորության   ամսական    վճարը՝    276.44 դրամ/կՎտ՝  առանց  ավելացված   արժեքի հարկի և 331.73 դրամ/կՎտ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  • «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝

ա)  էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (արտադրող կայաններից առաքված էլեկտրաէներգիայի ամբողջ քանակի համար)՝ 0.847 դրամ/կՎտժ՝ առանց       ավելացված արժեքի հարկի և 1.016 դրամ/կՎտժ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ)  արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ -ի համար` 0.847 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի և 1.016 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի դեկտեմբերի 22-ի «Արտահանվող էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագին սահմանելու մասին» №90Ա և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 30-ի «Էլեկտրա-էներգետիկական համակարգի սակագների մասին» № 157Ա որոշումները։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1 - ից:

 

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

  

       ք. Երևան
 29 նոյեմբերի 2005թ.