Բովանդակություն
600.0090.22.12.03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2003 թվականի №90Ա
ք. Երևան
ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և 53-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
- Արտահանման լիցենզիա ունեցող անձանց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը սահմանել 0,385 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 21-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ․ ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
22 դեկտեմբերի 2003թ.
ժամը 16։00