600.0448.18.12.13

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2013 թվականի № 448Ա
ք. Երևան

 

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ №ՌՌԳ-Ա3 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 71-րդ հոդվածի 6-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2013 թվականի դեկտեմբերի 2-ի №00047/13-Ս13 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը 1998 թվականի հոկտեմբերի 2-ին տրամադրված ռադիոռելեային կապի գծերի շահագործման իրավունքի №ՌՌԳ-Ա3 թույլտվությունը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
    1)2007 թվականի օգոստոսի 17-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրե­լու մասին» №330Ա որոշմամբ հաստատված №0163 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 4-րդ, 16-րդ, 19-րդ, 20-րդ, 24-րդ, 25-րդ, 29-րդ, 30-րդ, 35-րդ, 37-րդ, 38-րդ և 39-րդ տողերը.
    2)2007 թվականի դեկտեմբերի 14-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրե­լու մասին» №651Ա որոշմամբ հաստատված №0289 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 11-րդ, 18-րդ, 25-րդ, 27-րդ, 33-րդ, 68-րդ, 77-րդ, 98-րդ, 105-րդ, 108-րդ, 114-րդ, 116-րդ, 117-րդ, 120-րդ, 121-րդ, 122-րդ, 123-րդ, 127-րդ և 166-րդ տողերը.
    3)2009 թվականի նոյեմբերի 11-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրե­լու մասին» №719Ա որոշմամբ հաստատված №0678 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 7-րդ տողը.
    4)2009 թվականի դեկտեմբերի 23-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրե­լու մասին» №819Ա որոշմամբ հաստատված №0694 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 2-րդ, 6-րդ, 10-րդ, 15-րդ, 16-րդ, 22-րդ, 32-րդ, 33-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 39-րդ, 43-րդ, 45-րդ, 46-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 58-րդ, 61-րդ, 64-րդ, 65-րդ, 66-րդ, 67-րդ, 90-րդ, 99-րդ, 102-րդ և 105-րդ տողերը.
    5)2012 թվականի դեկտեմբերի 20-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրե­լու մասին» №537Ա որոշմամբ հաստատված №1021 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի աղյուսակների 25-րդ տողը:
  3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
    1)2007 թվականի օգոստոսի 17-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրե­լու մասին» №330Ա որոշման մեջ «Հայաստանի Հանրապետությունում» բառերը փոխարինել «Երևան քաղաքում, Գեղարքունիքի և Արարատի մարզերում» բառերով.
    2)2009 թվականի նոյեմբերի 11-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրե­լու մասին» №719Ա որոշման մեջ «Տավուշի» բառից հետո լրացնել «, Արագածոտնի» բառը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի դեկտեմբերի 2-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                             Շ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

        Երևան
18 դեկտեմբերի 2013թ.