600.0048.16.03.16

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 

16 մարտի 2016 թվականի № 48Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի

 №391Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով`
ա) «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) 2015 թվականի նոյեմբերի 6-ի №00106/15-Ս13 և դեկտեմբերի 7-ի №00112/15-Ս13 գրությունները, որոնցով Ընկերությունը, հաշվի առնելով, որ ամերիկյան ստանդարտի DECT (Digital Europea№ Cordless Telecommu№icatio№s) տեխնոլոգիայի անլար հեռախոսային սարքավորումների օգտագործման արդյունքում Ընկերությանը տրամադրված 1920-1935ՄՀց/2110-2125ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներում առաջանում են խանգարումներ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով այդ հեռախոսասարքերի համատարած օգտագործումը 1920-1930ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածում անհամատեղելի է հանրային շարժական կապի ցանցի ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման հետ, խնդրում է Ընկերությանը տրամադրված 1920-1935ՄՀց/2110-2125ՄՀց ռադիոհաճախակա-նությունների հատվածները ժամանակավոր փոխարինել 1965-1980ՄՀց/2155-2170ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներով,
բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` Նախարարություն) 2015 թվականի նոյեմբերի 20-ի №09/11.1/13047-15 գրությամբ ներկայացված` 1920-1930ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածում առկա խանգարումները հավաստող էլեկտրամագնիսական իրավիճակների հետազոտումների արդյունքները,
գ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2015 թվականի դեկտեմբերի 15-ի` Նախարարությանը հասցեագրված №ՌՆ/2.2-23/788-15 գրությունը, որով Հանձնաժողովը, հաշվի առնելով, որ 1920-1935ՄՀց/2110-2125ՄՀց ռադիահոճախականությունների հատվածներում առկա խանգարման աղբյուրների հայտնաբերման, խանգարման աղբյուր հանդիսացող սարքավորումների աշխատանքի դադարեցման, ինչպես նաև դրանց ներմուծման, իրացման և օգտագործման հարցերը հնարավոր է լուծել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հանրային շարժական կապի օպերատորների համատեղ գործողությունների ծրագրի մշակման և իրականացման արդյունքում, որը պահանջում է տևական ժամանակ, հայտնել է, որ նախատեսում է Ընկերությանը տրամադրված 1920-1935ՄՀց/2110-2125ՄՀց ռադիոհաճախակա-նությունների հատվածները փոխարինել 1965-1980ՄՀց/2155-2170ՄՀց ռադիոհաճախա-կանությունների հատվածներով` միաժամանակ առաջարկելով շահագրգիռ պետական մարմինների հետ կազմակերպել քննարկում` 1920-1935ՄՀց/2110-2125ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներում առկա խանգարման աղբյուրների բացառման հարցերի լուծմանն ուղղված գործողություների ծրագիր մշակելու նպատակով,
դ) Նախարարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի №01/11.1/15572-15 գրությունը` Ընկերությանը տրամադրված 1920-1935ՄՀց/2110-2125ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները 1965-1980ՄՀց/2155-2170ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներով փոխարինելու համաձայնության վերաբերյալ, և
հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը Հանձնաժողովը որոշում է.

  1. Հանձնա­ժողովի 2007 թվականի հոկտեմբերի 1-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճա­խականությունների հատվածների օգտա­գործման թույլտվություն տրամադրելու մասին» №391Ա որոշման`
    1)ամբողջ տեքստում «2110-2125ՄՀց/1920-1935ՄՀց» թվերը փոխարինել «2155-2170ՄՀց/1965-1980ՄՀց» թվերով.
    2)2-րդ կետով հաստատված №0177 թույլտվության պայմանների 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.6 կետով.
    «3.6 Լիցենզավորված անձը 1965-1980ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման ընթացքում էլեկտրամագնիսական համատեղելիություն ապահովելու նպատակով պարտավոր է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 14-ի №517-Ն որոշմամբ հաստատված` ռադիոհաճախականությունների շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների հետ»:
  2. 1920-1935ՄՀց/2110-2125ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներում առկա խանգարման աղբյուրների բացառմանն ուղղված աշխատանքների իրականացումից հետո Հանձնաժողովը կարող է փոփոխություն կատարել իր 2007 թվականի հոկտեմբերի 1-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճա­խականությունների հատվածների օգտա­գործման թույլտվություն տրամադրելու մասին» №391Ա որոշման մեջ`1965-1980ՄՀց/2155-2170ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները փոխարինելով 1920-1935ՄՀց/2110-2125ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

         ք.Երևան
    16 մարտի 2016թ.
       Ժամը 1600