Բովանդակություն
600.0391.01.10.07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2007 թվականի №391Ա
քաղ. Երևան
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №28Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի սեպտեմբերի 19-ի №01-11/3336 և 2007 թվականի սեպտեմբերի 28-ի №01-11/3426 գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել Հայաստանի Հանրապետությունում ռադիոկապի ցանցի (շարժական) կազմակերպման համար 2110-2125ՄՀց/1920-1935ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն` մինչև 2013 թվականի մարտի 3-ը գործողության ժամկետով:
- Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում ռադիոկապի ցանցի (շարժական) կազմակերպման համար 2110-2125ՄՀց/1920-1935ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները (հավելված):
- «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
1 հոկտեմբերի 2007թ.
ժամը 1600