600.0008.19.01.07

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 19 հունվարի 2007 թվականի №8Ա
քաղ. Երևան

 «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ         

   Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 13-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» դ28Ն որոշումը և հաշվի առնելով, որ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունները հատկացվել են №ՌՌԳ/կ-034/1 և №ՌՌԳ/կ-035/1 թույլտվություններով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը 2000 թվականի հուլիսի 25-ին տամադրված ՌԷՄ-ի տեղադրման համար ռադիոհաճախությունների հատկացման №ՌՌԳ/կ-034/1 և №ՌՌԳ/կ-035/1 թույլտվությունների գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2013 թվականի մարտի 3-ը:
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
  3. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վճարի վճարումը հավաստող անդորրագիրը:
  4. Ուժը կորցրած ճանաչել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2002 թվականի փետրվարի 25-ին «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանի ռադիոռելեային կապի գծերի շահագործման №ՌՌԳ/կ-034, №ՌՌԳ/կ-034-1, №ՌՌԳ/կ-034-2, №ՌՌԳ/կ-034-3 և 2002 թվականի հունվարի 22-ին տրամադրված Լոռու մարզի Սպիտակի շրջանի №ՌՌԳ/կ-035, №ՌՌԳ/կ-035-1, №ՌՌԳ/կ-035-2, №ՌՌԳ/կ-035-3 թույլտվությունները:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝               Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

   

    ք.Երևան
19 հունվարի 2007թ.
   ժամը 17:00