600.0202.15.09.06

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2006 թվականի № 202Ա
քաղ. Երևան

 

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հաշվի առնելով`

ա) ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2006 թվականի հունիսի 2-ի №210/06 , հունիսի 9-ի №218/06, օգոստոսի 8-ի №299/06 և սեպտեմբերի 6-ի №340/06 գրությունները,

բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարի 2006 թվականի հուլիսի 12-ի №01-11/2990 գրությունը, ըստ որի 463,975/453,975ՄՀց, 465,225/455,225ՄՀց, 466,475/456,475ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունները «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն առանձնացվել և տրամադրվել են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի   №1465-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության №60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակի 5.Բ.1. կետի գ) և զ) ենթակետերը, 7.Ա., 7.Բ. և 8.Դ. կետերը և`

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 17-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №28Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Բավարարել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել 463,975/453,975ՄՀց, 465,225/455,225ՄՀց, 466,475/456,475ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` մինչև 2013 թվականի մարտի 3-ը գործողության ժամկետով։
  2. Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմանները (հավելված)։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                   Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

       ք.Երևան
8 սեպտեմբերի 2006թ.
      ժամը1600