600.0564.27.10.10

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2010 թվականի №564Ա
ք. Երևան

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ  ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ­ՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականություն­ների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №28Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Բավարարել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Արագածոտնի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 7982ՄՀց, 8388ՄՀց, 10775ՄՀց, 11545ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճա­խականու­թյուն­ների օգտագործման թույլտվություն` մինչև 2013 թվականի մարտի 3-ը գործողության ժամկետով։
  2. Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Արագածոտնի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար 7982ՄՀց, 8388ՄՀց, 10775ՄՀց, 11545ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախա­կանությունների օգտագործման թույլտվու­­թյան պայմանները (հավելված)։
  3. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ  մտնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի  99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                      Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

      ք. Երևան
27 հոկտեմբերի 2010թ.
        ժամը 1600