600.0391.25.1115

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2015 թվականի №391Ա

ք. Երևան

 

 

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՈՉ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԿՈԴԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՐՆԵՐԻ
ԶԲԱՂԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և 2-րդ կետի «ժդ» ենթակետերը, 42-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի №339Ն և 2014 թվականի հուլիսի 2-ի №235Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Թույլատրել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում զբաղեցնելու հանրային ամրակցված հեռախոսային ցանցի «6083, 6084, 6085» ոչ աշխարհագրական կոդերը և նրանց «xxxx» համարային շարքերը:
  2. Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ աշխարհագրական կոդերի և համարների զբաղեցման թույլտվության պայմանները (հավելված):
  3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված ոչ աշխարհագրական կոդերի և նրանց համարային շարքերի՝

1) օգտագործման հետևանքով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի բաժանորդների՝ աշխարհագրական կոդով համարներից դեպի ոչ աշխարհագրական կոդով համարներ հոսքի արդյունքում հնարավոր վնասների ռիսկը կրում է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը,

2) օգտագործմամբ մատուցվող ծառայությունները ենթակա չեն սակագնային կարգավորման մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, իսկ այդ ժամկետից հետո սակագնային կարգավորման հարցերին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կանդրադառնա «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                                 Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

      ք  Երևան
25 նոյեմբերի 2015թ.
       ժամը 1600