600․0683․28․12.07

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 28 դեկտեմբերի 2007 թվականի № 683Ա
քաղ. Երևան

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը և 2-րդ կետի ժդ) ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 42-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №343Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է

  1. Թույլատրել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում զբաղեցնել հանրային հեռախոսային ցանցի և շարժական բջջային կապի ցանցի տարածաշրջանային կոդերը (NDC) և հանրային հեռախոսային ցանցի` ներառյալ CDMA տեխնոլոգիայի կիրառմաբ անլար ամրակցված հեռախոսային ցանցի, և հանրային շարժական բջջային կապի ցանցի համարային շարքերը (հավելված 1)։
  2. Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում համարների և կոդեր զբաղեցման պայմանները (հավելված 2)։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                      Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

         ք Երևան
  28 դեկտեմբերի 2007թ․
           ժամը 1630