Բովանդակություն
600.0258.07.07.21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2021 թվականի № 258Ա
ք. Երևան
«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
№ՌՌԳ-Ա2, №ՌՌԳ/ԱՏ-019/1 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ հոդվածները և հաշվի առնելով «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2021 թվականի հունիսի 25-ի №711/21-11 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը 1998 թվականի հոկտեմբերի 2-ին և 2005 թվականի սեպտեմբերի 1-ին տրամադրված և Հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 19-ի №412Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված՝ համապատասխանաբար ռադիոռելեային կապի գծերի շահագործման №ՌՌԳ-Ա2 և ռադիոէլեկտրոնային միջոցների տեղադրման համար ռադիոհաճախակա-նությունների հատկացման №ՌՌԳ/ԱՏ-019/1-Ա2 թույլտվությունները:
- Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի`
1) 2007 թվականի հունվարի 19-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թույլտվությունների գործողության ժամկետը երկարաձգելու մասին» №8Ա որոշման 2-րդ կետի համաձայն նոր խմբագրությամբ շարադրված և Հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 19-ի №412Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված №0054 թույլտվության պայմանների 3.1 կետի «ա», «ե», «թ» ենթակետերի աղյուսակների «Սմբատաբերդ – Հորս» կետը.
2) 2007 թվականի դեկտեմբերի 14-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №651Ա որոշմամբ հաստատված և Հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 19-ի №412Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված №0289 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 85-րդ, 104-րդ, 128-րդ, և 134-րդ կետերը.
3) 2009 թվականի նոյեմբերի 11-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №719Ա որոշմամբ հաստատված և Հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 19-ի №412Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված №0678 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 17-րդ և 41-րդ կետերը.
4) 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №819Ա որոշմամբ հաստատված և Հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 19-ի №412Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված №0694 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 3-րդ, 4-րդ, 13-րդ և 98-րդ կետերը.
5) 2011 թվականի դեկտեմբերի 7-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №563Ա որոշմամբ հաստատված և Հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 19-ի №412Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված №0966 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ,5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի աղյուսակների 1-ին կետը.
6) 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №537Ա որոշմամբ հաստատված և Հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 19-ի №412Ա որոշմամբ Ընկերության անվամբ վերաձևակերպված №1021 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի աղյուսակների 11-րդ կետը: - Սույն որոշումն մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
7 հուլիսի 2021թ