Բովանդակություն
600․0094.16․03․07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2007 թվականի №94Ա
ք. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ
ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N67Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N79Ա որոշմամբ հաստատված լիցենզիայի պայմանների 4.38 կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տարանցիկ հաշվի սպասարկման պայմանագրին։
- Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հատուկ, տարանցիկ և ընթացիկ հաշիվների ցանկին համաձայնություն տալու մասին» N 67Ա որոշման 1-ին կետի աղյուսակը լրացնել նոր՝ 2.8, 3.14, 4.11, 5.5 և 6.5 կետերով, հետևյալ բովանդակությամբ.
«2.8. Առէկսիմբանկ |
2380003181680300 |
3.14. Առէկսիմբանկ |
2380003181680100 |
4.11. Առէկսիմբանկ |
2380003181680101 |
5.5. Առէկսիմբանկ |
2380003181680158 |
6.5. Առէկսիմբանկ |
2380003181680149»։ |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
16 մարտի 2007թ.
ժամը 17։00